Վարդան Ասծատրյան
Վարդան Ասծատրյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարան (իրավաբանություն, միջազգայնագիտություն) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գործարար, տնտեսագետ, իրավաբան, համալսարանի դասախոս և հավաքորդ |
Աշխատավայր | Արցախի նախագահի խորհրդական (2009-2015) |
Կուսակցություն | անկուսակցական |
Վարդան Վլադիմիրի Ասծատրյան (հունվարի 29, 1974, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արվեստի գործերի հայ հավաքորդ, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր, տնտեսագետ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ, գործարար[1][2][3], Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական (2009 - 2015 թթ․)[4][5], Արցախյան ազատամարտի (1991 -1994 թթ․), Քառօրյա պատերազմի (2016 թ․) և հայ-ադրբեջանական պատերազմի (2020 թ․) մասնակից[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Ասծատրյանը ծնվել է 1974 հունվարի 29-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաք Ստեփանակերտում պետական ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում` 1980-1990 թվականներին սովորելով Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է արծաթե մեդալով։ 1990-1995 թվականին սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետում։
1992 թվականին կամավորագրվել է և մասնակցել Արցախյան ազատամարտին։ 1992-1994 թվականներին եղել է սպա, հետախուզական դասակի հրամանատար։
Պատերազմին զուգահեռ շարունակել է կրթությունը։ Համալսարանն ավարտելուց հետո անցել է աշխատանքի «Արցախի հատուկ ծրագրերի վարչությունում» (Արցախ կոմիտե), որտեղ ծառայել է 1995 թվականից մինչև 1997 թվականը, որից հետո` մինչև 2008 թվականը, զբաղվել է բիզնեսով։ Այդ ընթացքում՝ 2006 - 2010 թվականներին, սովորել և գերազանցությամբ ավարտել է Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Ուսումնառությանը զուգահեռ` ավարտական կուրսում ֆինանսական իրավունք է դասավանդել նույն համալսարանում (2009 - 2010 թթ․)։
2008 թվականի ամռանը Արցախի սոցապ նախարարության որոշմամբ Արցախի վերաբնակեցման հայեցակարգ մշակելու անհրաժեշտություն է առաջացել, որը Վարդան Ասծատրյանը[7] մշակել և կազմել է համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորումներով։ Նույն թվականի դեկտեմբերին Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի (սովբեզի) նիստ, որտեղ հրավիրված է եղել նաև Վարդան Ասծատրյանը։ Այդ նիստում Ասծատրյանի կատարած աշխատանքը հավանության է արժանացել, և 2009 թվականի փետրվարի 5-ին նա նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական[4][8] և տնտեսագիտական վարչության պետ[7][9]։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 2015 թվականի հուլիսի 23-ը[5][10]։
Վարդան Ասծատրյանը 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, Շուշիում հիմնադրել է գորգերի թանգարան, որտեղ ցուցադրվել են դեռևս 2000-ական թվականների սկզբին Արցախի գյուղերից իր միջոցներով գնված գորգեր, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն։
2015 թվականից Վարդան Ասծատրյանը շարունակել է զբաղվել ձեռնարկատիրական գորունեությամբ։
2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում` Շուշիի գրավումից մի քանի օր առաջ, Վարդան Ասծատրյանը կազմակերպել է Շուշիի գորգերի թանգարանի ամենաարժեքավոր նմուշների տարհանումն ու փոխադրումը Երևան։ Նրան հաջողվել է տարհանել մշակութային արժեք ներկայացնող կարևոր նմուշներից շուրջ 160 գորգ և կարպետ, 30-ից ավել խեցեգործական առարկաներ և 50-ից ավել գեղանկարչական ստեղծագործություններ[11]։ Գորգերը ժամանակավորապես հանգրվանել են Երևանում՝ Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում[12][Ն 1], իսկ տարհանված հնագիտական իրերը՝ Էրեբունի թանգարանի պատմահնագիտական արգելոց-թանգարանում[15]։
Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Ասծատրյանը դեռ վաղ տարիքից մշակույթի հանդեպ սեր ու նվիրում է տեսել ընտանիքում։ Պատանեկան հասակից հնությունների հանդեպ հետաքրքրություն է ունեցել[17]։ Հետագայում, երբ բազմաթիվ պատմություններ է լսել, իսկ հետո նաև անձամբ ականատես եղել, թե ինչպես են ադրբեջանցիները Արցախի գյուղերով շրջում և գյուղացիներից պապենական գորգերը գնելու կամ փոխանակելու փորձեր անում, Վարդան Ասծատրյանը սկսել է անհանգստանալ հայկական գորգերի մշակութային շերտի պահպանմամբ, մտածել արցախյան ավանդական գորգգարվեստը մոռացությունից փրկելու և Ադրբեջանի կողմից յուրացնելու վտանգի մասին[18]։ Սկսել է խորությամբ ուսումնասիրել հայկական մշակույթը, կերպարվեստի տարբեր ճյուղեր, գեղանկարչություն և հայրենի երկրի արվեստը՝ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով հատկապես հնությունների նկատմամբ[19]։ Այդպիսով, 2000 թվականից սկսել է հայկական գյուղերից ու հայկական ընտանիքներից գորգեր հավաքագրել ու գրառել դրանց պատմությունը[14]։
Նախքան այդ ուսումնասիրել է թանգարանային գործը և քաջ գիտակցելով, որ մշակութային ժառանգությունը թանգարանային նմուշ լինելու համար պետք է հստակ ծագումնաբանություն ունենա, ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է հայկական ընտանիքներում պահպանված ամեն մի գորգի պատմությունը, հստակեցրել ծագումնաբանությունը, սկզբնաղբյուրները, ժամանակաշրջանը, անցած ուղին և ապա միայն ընդգրկել թանգարանային նմուշների շարքում։ Ի սկզբանե հավաքածուն եղել է նրա անձնական նախաձեռնությունը։ Առաջին նմուշներից է նրա հայրական պապի տատիկի գործած «Մեղուներով գորգը» և «Մեղուների պարս» կարպետը։ Գորգարվեստի այդ մշակութային արժեքները ցուցադրելու և հանրությանը հասանելի դարձնելու համար Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ և «Շուշիի արվեստի կենտրոն» հիմնադրամի ներքո, պայմանագրի համաձայն, ստեղծվել է Շուշիի գործերի թանգարանը[3]։
Գորգերի թանգարանը հիմնադրվել է Շուշի քաղաքում 2011 թվականի սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության օրը։ Երկու տարի նմուշները ցուցադրվել են Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի 31 հասցեում, որից հետո Ղազանչեցոց 58 հասցեում գտնվող Շուշիի արվեստի կենտրոնում, որի առաջին հարկը տրամադրվել էր գորգերի թանգարանին[20]։
Գորգարվեստի թանգարանի ցուցանմուշները 17-20-րդ դարերում ստեղծված մոտ 300 ձեռագործ գորգեր էին, ինչպես նաև կենցաղային հին իրեր[18]։ Թանգարանում ցուցադրվել են նաև գորգագործության համար կիրառված գործիքները՝ հին հաստոցներ (դազգահ), ճախարակ, իլիկ և այլն, որոնք գորգի ստեղծման պատմությունն էին ներկայացնում։ Հենց միայն դազգահների առկայությունը վառ վկայություն է, որ միայն նստակյաց կյանքով ապրող ազգը կարող էր զբաղվել գորգագործությամբ[7]։ Ինչպես Ասծատրյանն է նշում, «քոչվորականը չի կարող գորգ գործել. գորգի հաստոցը մի անգամ ու մի տեղ ես դնում։ Ասես, երեխան դաշնամուրը դասի տանի՝ անտրամաբանական է»[17]։
Թանգարանային նմուշների տարհանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի վերջին, Շուշի քաղաքի հրետակոծության ժամանակ թանգարանի մոտ պայթած ռումբից շենքում ավերածություններ են եղել։ Վարդան Ասծատրյանը, գնահատելով ստեղծված ֆորսմաժորային իրավիճակը, սկսել է թանգարանում գտնվող նմուշների տարհանման գործընթացը։
Տարհանումն իրականացվել է Արցախի ԿԳՄՍ նախարարության տրամադրած մեքենայով։ Շուշին հրետակոծության տակ էր, և վարորդ Արմեն Խաչատրյանն իր պատասխանատվության տակ գտնվող նմուշները տեղափոխելիս մեքենան վարել է լուսարձակներն անջատած, հնարավորինս զգուշորեն՝ դրանք փրկելով ադրբեջանական հրթիռահրետանային ռմբակոծությունից և գնդակոծությունից[6][11]։ Այնուամենայնիվ նա չի կարողացել ամբողջովին տարհանել թանգարանի բոլոր ցուցանմուշները։ Շուշիում են մնացել թանգարանի ֆոնդերում գտնվող գորգեր, բրոնզեդարյան և քարեդարյան խեցեղեն ու կենցաղային իրեր[21]։
Թանգարանի գորգերի ու կարպետների հավաքածուն կազմված է եղել շուրջ 300 նմուշից, որոնցից մշտական ցուցադրության էր ներկայացվում 80-ը։ 220 նմուշներ պահվում էին թանգարանի նախկին շենքում՝ Ղազանչեցոց 31 հասցեում գտնվող ֆոնդերում։ Դեռ պատերազմը չէր սկսվել, երբ ցուցանմուշները թարմացնելու նպատակով ֆոնդերից թանգարան էր տեղափոխվել ևս 70-ից ավելի գորգ ու կարպետ։ Դրանք մշատական ցուցադրության 80 գորգերի հետ միասին հաջողվել է տարհանել։ Այդպիսով տարհանվել է 160-ից ավելի գորգ և կարպետ։
Քանակական առումով 70%-ը հանել ենք, որակական առումով դրանք 90%-ն են կազմում։ 120 գորգ մնաց թանգարանի ֆոնդում[22]։ - Վարդան Ասծատրյան
|
Այլ արժեքավոր գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Ասծատրյանին հաջողվել է տարհանել նաև 50-ից ավելի նկարից բաղկացած իր անձնական գեղանկարչական հավաքածուն, որը պարբերաբար ցուցադրվել էր թանգարանում։ Դրանք ռուսական ավանգարդ, ֆրանսիական ինպրեսիոնիստական, ամերիկյան փոփ արտ և հայկական 20-րդ դարի արվեստի գործեր են։ Վարդան Ասծատրյանն այս հավաքածուին տվել է «Հայտնի նկարիչների անհայտ նկարներ» անվանումը։
2021 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանում՝ Ռուսական արվեստի թանգարանում հանրությանն է ներկայացվել Վարդան Ասծատրյանի հավաքածուից երկուսը՝ Լյուբով Պոպովայի (1889-1924) սուպրեմատիստական և կուբբիստական անհայտ նկարները[7][23]։
Շուշիի գորգերի շրջիկ ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանյան ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարորդ Արմեն Խաչատրյանին հաջողվել է Շուշիի գորգերի թանգարանի բազմաթիվ նմուշներ և նկարներ բարեհաջող տեղափոխել Երևան և ի պահ հանձնել Հայաստանի պատմության ազգային թանգարանին և ազգային պատկերասրահին, որից հետո ցուցանմուշները ժամանակավորապես հանգրվանել են Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, որտեղ էլ 2021 թվականի փետրվարի 20-ից սկսվել է Շուշիի գորգերի թանգարանի երևանյան ցուցադրությունը[3]։ Այդպիսով, պատերազմի հետևանքով թանգարանի հիմնադրման տասնամյա հոբելյանը նշվել է Երևանում։ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ցուցադրվել են նմուշներից 71-ը։
Շուշիի գորգերի երևանյան ցուցադրությանը ներկայացված ամենահին նմուշը մետաքսի վրա արված ասեղնագործ աշխատանք էր, որը 350 տարեկան է և ստեղծվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղում[24]։ Իսկ ամենանոր գորգը 120 տարեկան է[11]։ Ըստ թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանի՝ Շուշիից տարհանված գորգերը պահպանվելու են Հայաստանի պատմության թանգարանում և ժամանակավորապես նաև՝ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում[24] մինչև հիմնական թանգարան ունենալու խնդիրը լուծում կստանա[25]։
Վանաձորյան ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի պատերազմից հետո փրկված գորգերի հավաքածուն դեռևս չունի վերջնական հասցե։ Վարդան Ասծատրյանը գորգերի հավաքածուն ներկայացնում է շրջիկ ցուցադրությամբ՝ «Դեգերող գորգեր» վերտառությամբ։ Երևանյան ցուցադրությունից հետո` 2022 թվականի նոյեմբերի 18-ից հավաքածուն ցուցադրվում է Վանաձորում, Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում[26][27]։
Վարդան Ասծատրյանը կարևորում է գորգերի մասին տեղեկությունները այցելուներին հասանելի դարձնելը։ Նա ներկայացնում է դարեր առաջ հայ ազգի ծիսական տոների շարքում իր ուրույն տեղն ունեցած և ժամանակի ընթացքում մոռացության մատնված գորգի պաշտամունքի մանրամասները, պատմում է՝ ինչ կարել է տեսնել՝ արցախյան գորգերին նայելով։ Հենց գորգի վրա բացում է գորգի մեջ ներդրված առասպելաբանությունը, աստվածային թեմաները և ժողովրդական բանահյուսությունը[28]։
Հայկական, մասնավորապես՝ ղարաբաղյան գորգերն առանձնանում են խորհրդանիշերի հարստությամբ։ Դրանցից ամենատարածվածն Աստվածության խորհրդանիշերն են՝ խաչը և խաչաձև նշանները, ներառյալ` սվաստիկան և բազմաճառագայթ աստղերը։ - Վարդան Ասծատրյան
|
Վարդան Ասծատրյանի մեծագույն ցանկությունն է աշխարհին ներկայացնել հայկական գորգարվեստն իր ողջ շքեղությամբ, ի հեճուկս Ադրբեջանի, որը ձգտում է արցախյան գորգն աշխարհին ճանաչելի դարձնել որպես ադրբեջանական դեկորատիվ կիրառական արվեստի մշակույթ[28]։ Ինչպես Ասծատրյանն է նշում, «մինչև 20-ր դարի կեսերը որևէ տպագիր կամ ձեռագիր վկայություն չկա, որտեղ «ադրբեջանական գորգ» հասկացություն լինի»։
Ադրբեջանցիները մեծ գումարներ են ներդնում մեր գորգարվեստը սեփական մշակույթ ներկայացնելու համար, բայց եթե մենք մի անգամ շրջենք արտասահմանում, այդ միֆը հօդս կցնդի[18]։ - Վարդան Ասծատրյան
|
2021 թվականի սեպտեմբերի 2-ին` Շուշիի գորգերի թանգարանի տասնամյակին, Վարդան Ասծատրյանն ափսոսանքով նշել է, որ «Շուշիի գորգերի թանգարանը միակ օղակն է, որ մեզ կապում է այդ քաղաքի հետ։ Նրա խոսքով՝ Շուշի քաղաքի գրավումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ հետ մասնակցել է Շուշիի գորգերի թանգարանի հենց նույն շենքում, նույն սրահում բացված նոր ցուցադրությանը, իսկ տուրիստական բոլոր քարտեզներում այդ տեղը նշված է որպես Շուշիի գորգերի թանգարան։ Նրանք թեթև կոսմետիկ վերանորոգում են արել և բացել ցուցադրությունը»[6][29][30]։ Այդպիսով, ըստ Վարդան Ասծատրյանի, ադրբեջանական քաղաքականության գործելաոճը չի փոխվում․ նրանք պատրաստը յուրացնում և ներկայացնում են ինչպես իրենցը[6][31]։
Լյուբով Պոպովայի անհայտ նկարների ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի սեպտեմբերի 25-ին, Երևանի Ռուսական արվեստի թանգարանում բացվել է հայտնի նկարչուհի Լյուբով Պոպովայի երկու անհայտ նկարի ցուցադրությունը Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից։ Դրանք 20-րդ դարի ռուսական ավանգարդի վառ ներկայացուցիչ Լյուբով Պոպովայի 1921-1922 թվականներիին ստեղծած «Տարածական-ուժային կառուցվածք» սուպրեմատիստական աշխատանքն է և «Հեղափոխականը (Կոբա)»[32] կուբոֆուտուրիստական անհայտ յուղանկարը։ Ցուցադրությունը կրում է «Ավանգարդիստը Նովինսկի ծառուղուց» անվանումը։ Այն կազմակերպվել է«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում[33][34][35]։
-
Լյուբով Պոպովայի նկարների ցուցադրության ազդագիր, Երևան, 2021
-
Վարդան Ասծատրյանը Լյուբով Պոպովայի «Հեղափոխականը (Կոբա)» կտավի ցուցադրությանը, Երևան, 2021
-
Պոպովա, "Հեղափոխականը (Կոբա)", 1921
-
Լյուբով Պոպովայի «Տարածական-ուժային կառուցվածք (1921)» սուպրեմատիստական նկարը, Երևան, 2021
Հնագիտական իրերի երևանյան ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի դեկտեմբերի 29-ից սկսած Շուշիի գորգորի թանգարանի հնագիտական իրերի տարհանված մասը ցուցադրության է դրվել Երևանում, Էրեբունի թանգարանի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Դրանք վերականգնել, թվագրել և ներկայացրել են հանրությանը Էրեբունի թանգարանի տնօրինության և գիտական խորհրդի ջանքերով[15]։ Ըստ հնագետների, ներկայացված ցուցանմուշների մեծ մասը պատկանում է հայկական լեռնաշխարհի էթիունյան մշակույթին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրական տատիկը՝ Վալենտինա Ադամի Սայամովան, Ստեփանակերտի հայկական դպրոցում ռուսերենի ուսուցչուհի է եղել։ Նա է հայերենից ռուսերեն թարգմանել Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին Մոսկվային հասցեագրված «13-ի նամակը» (1967 թվականին), ինչից հետո ի թիվս մյուս մասնակիցների, ենթարկվել է բռնաճնշումների։ Նախատեսված էր դպրոցի տնօրեն նշանակել, ԽՍՀՄ վաստակավոր ուսուցչու կոչում տալ, սակայն տեղափոխել են մեկ այլ դպրոց՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի՝ սահմանափակվել է աշխատանքում նրա մասնագիտական աճը։ Վալենտինա Սայամովայի նկատմամբ բռնաճնշումներն ավելի մեղմ են եղել, քանի որ նա ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության կազմակերպման գործում նշանակալի ներդրում էր ունեցել․ 1962 թվականին Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի աշխատելիս ստեղծել էր «Միջազգային բարեկամության ակումբ» (ռուս.՝ КИД)[36]։
Վարդան Ասծատրյանը մայրական կողմից Միքայել Արամյանցի և Բեկ Փիրումովների շառավիղն է։
Վարդան Ասծատրյանն ամուսնացել է 2009 թվականին, ունի չորս երեխա։ Իր կյանքի կարևոր հաջողությունը համարում է ընտանիքը՝ հանձին իր կնոջ[7]։ Կինը՝ Նարինե Ալեքսանդրի Ասծատրյանը (Ազատյան), աշխատել է Արցախի ֆինանսների փոխնախարար (2005-2007), Արցախի սոցապ նախարար (2007-2012), «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (2015-2020)։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 թվականին Շուշիի գորգերի թանգարան է այցելել գերմանացի արվեստաբան Ֆոլկմար Գանցհորնը, որը «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները»[37] խորագրով Երևանում անցկացվող միջազգային եռօրյա գիտաժողովի մասնակիցներից էր[38][39]։ Գանցհորնի հեղինակած «Քրիստոնեական արևելյան գորգ» աշխատությունը թարգմանվել է հայերեն։ Գիրքը գիտական հետազոտություն է գորգի ծագումնաբանության և խորհրդաբանության վերաբերյալ։ Շուշիում գորգերի թանգարանի ցուցադրությանը ծանոթանալուց հետո նա Վարդան Ասծատրյանին ասել է․
Ձեր թանգարանն աշխարհում միակն է, որտեղ գորգերի բոլոր նմուշների ծագումնաբանությունը և սկզբնաղբյուրները հստակ են։ Այլ երկրների թանգարաններում ավելի հին և արժեքավոր գորգեր կարող եք տեսնել, բայց դրանց ծագումնաբանությունը հստակ չէ, քանի որ դրանք սկզբնաղբյուրից չեն ձեռք բերվել, մի քանի ձեռք են անցել մինչև թանգարանում հայտնվելը[7]։ |
- Հավաքածուի նմուշների գերակշիռ մեծամասնությունը գնվել են Վարդան Ասծատրյանի միջոցներով։ Գորգերի հավաքագրման հարցում նրան օգնել են հենց այն մարդիկ, ովքեր նախկինում գորգեր էին գնել Արցախից՝ վերավաճառելու նպատակով։ Սակայն, թանգարան ստեղծելու միտքը նրանց միավորել էր, և 2000 թվականից սկսել են համագործակցել Վարդան Ասծատրյանի հետ։ «Նույնիսկ Երևանից մի քանի գորգ ձեռք բերեցինք, շատ հարմար գնով տրամադրեցին՝ իմանալով, որ թանգարանի համար ենք գնում։»։ Սակայն եղել են նմուշներ, որոնք մարդիկ անձամբ են առաջարկել.
- Մարտունի քաղաքում մի գորգի կեսը ձեռք բերելուց հետո Վարդան Ասծատրյանը հետաքրքրվել է երկրորդ կեսով։ Պարզվել է, որ այն գտնվում է մեկ այլ ընտանիքում, ազգականի մոտ, սակայն երկու ընտանիքներն իրար հետ չէին խոսում։ Պապիկների եղբոր թոռներ էին։ Գժտվածության պատճառը պապիկներն էին, որոնք ժամանակին իրար հետ վիճել էին։ Վարդան Ասծատրյանը գորգի մյուս կեսը գնելուց հետո կարողացել է հաշտեցնել ակամա գժտված ազգականներին։ Այդպիսով, ոչ միայն գորգի երկու կեսերն են իրար վերագտել, այլև արյունակիցները։
- 2012 թվականին Վարդան Ասծատրյանը Արցախի Ջրակուս գյուղում ձեռք է բերել «Ծաղկագորգ» կոչվող, շուրջ 150 տարեկան գորգի մի կեսը և երբ հետաքրքրվել է մյուս կեսով, պատմել են, որ գորգը ժառանգություն են ստացել տատիկից, որն այն կիսել է երկու քույրերի միջև, իսկ մյուս կեսը գտնվում է մոտակա Ծակուռի գյուղում։ Հասնելով Ծակուռի` Ասծատրյանը պարզել է, որ մի քանի օր առաջ գորգն արդեն վաճառվել է Երևանից եկած գնորդներին։ Շուրջ մեկ տարի գորգի մյուս կեսը Երևանում փնտրելուց հետո նրան վերջապես հաջողվել է գտնել այն, սակայն գորգի տերը հայտնել է, որ այն արդեն գնորդ ունի և մի քանի օրից ուղարկվելու է Շվեդիա։ Վարդան Ասծատրյանին ի վերջո հաջողվել է գնել գորգը` վճարելով հինգ անգամ ավելի մեծ գին, քան առաջին կեսի համար, և միավորել բաժանված «Ծաղկագորգը»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Ծաղկագորգ», գործվել է Շուշի քաղաքում, 19-րդ դարի երկրորդ կեսին
-
«Ծաղկագորգ», գործվել է Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում, 19 դարի երկրորդ կեսին
-
Գորգ «Աստղաթափ», 19-րդ դարի կես, Մուշկապատ, Մարտունու շրջան
-
Ասեղնագործություն «Շողշողուն խաչ», 17-րդ դար, Շոշ, Ասկերանի շրջան
-
Գորգ «Մետամորֆոզ», 19-րդ դարի 2-րդ կես, Բերդաշեն, Ասկերանի շրջան
-
Գորգեր Շուշիի գորգերի թանգարանից, Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածու
-
Վիշապագորգ, 19-րդ դարի սկիզբ, Թաղուտ, Հադրութի շրջան
-
Վիշապագորգ, 19-րդ դարի կես, Շահմասուր, Մարտակերտի շրջան
-
Կարպետ «Աստղեր», 19-րդ դարի 1-ին կես, Աստղաշեն, Ասկերանի շրջան
-
Պատկերագորգ, 1903 թ., Նորշեն, Մարտունու շրջան
-
Աղաքսակ, 19-րդ դարի կես, Մեծ թաղեր, Հադրութի շրջան
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Ասծատրյանն ունի բազմաթիվ անկախ փորձագիտական հրապարակումներ, վերլուծական, հայեցակարգային և հրապարակախոսական ակնարկներ ու հոդվածներ[40], որոնք ստորագրել է ինչպես իր անունով, այնպես էլ Դավիթ Վարդանյան գաղտնանունով։
- 2023
- «Հայեցակարգայնությունը հայկական գորգերի զարդանախշային ոճի սիմվոլիկայում». LՐԱԲԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Էջ 226, [КОНЦЕПТУАЛИЗМ В СИМВОЛИКЕ ОРНАМЕНТАЛЬНОЙ СТИЛИСТИКИ АРМЯНСКИХ КОВРОВ.] (ռուս.) և «Հայագիտական միջազգային հանդես «Բանբեր Հայագիտության»». haygithimnadram.am. 2023 N1 (31), էջ 115 (անգլ.)
- 2022
- Հայեցակարգայնությունը հայկական գործերի զարդանախշային ոճի սիմվոլիկայում[41]
- 2017
- «Ռուսաստանն Ադրբեջանին հասկացրեց՝ Լեռնային Ղարաբաղի հետ հակամարտությունը միջազգային իրավունքի սահմանն է»[42]։
- «Ռուսաստանը և Հայաստանն գնում են համատեղ բանակաշինության»[43]
- «Դոնբասը և Լեռնային Ղարաբաղը փաստորեն ճանաչված են Կիևի և Բաքվի կողմից»[44]
- «Արևելյան գործընկերություն։ Ինչու է Գերմանիան ուսումնասիրում Հայաստանը»[45]
- «Արցախի Հանրապետությունը հայ ժողովրդի պատմական հաղթանակն է»[46]
- «Արցախի համար պայքարում Թուրքիան Արդբեջանի երկրորդ էշելոն»[47]
- «Էրդողանը փակել է Ղրիմի հետ լաստանավով հաղորդակցությունը կամ Ինչու Թուրքիան այլևս մեծ տերություն չէ»[48]
- «Էրդողանի ոչ ադեկվատությունը և դես ու դեն ընկնելը սիրիական հակամարտության արդյունք»[49]
- «Հայաստանը և Վրաստանը մշակում են դեպի Սև ծով ճանապարհային միջանցք»[50]
- «Էրդողանը Թուրքիային դեպի հետ՝ սուլթանության ժամանակներ է վերադարձնում»[51]
- «Ցեղասպանության կազմակերպիչներին չի հաջովել կոտրել հայ ժողովրդին»[52]
- 2016
- Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան[53]
- «Էներգիայի արտադրման և շարժման վրա հիմնված աշխարհը»[54]
- «Ազատ Արցախ․ Լեռանյին Ղարաբաղի հանրապետությունը տոնում է անկախության 25-ամյակը»[55]
- «Ղարաբաղ հայերեն թարգմանաբար նշանակում է Աստվածային վայր»[56]
- «Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զինված խմբավորումը ժամանակի հրամայականն է»[57]
- «Ադրբեջանի դիվերսիան Հայաստանի տարածքում Ռուսաստանին ուղղված բացահայտ մարտահրավեր է»[58]
- «Լեռնային Ղարաբաղ․ անհրաժեշտ է բոլոր տարաձայնությունները հետաձգել մինչև ավելի լավ ժամանակներ»[59]
- «Աշխարհում իր նախկին դիրքերը վերածնելու Լոնդոնի փորձերը»[60]
- «Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի արդյունքները Սարգսյանի հաղթանակն է»[61]
- 2015
- Ղարաբաղն ամբողջ աշխարհում հայտնի է իր գորգերով[2]
- Ռուսաստանը փրկում է միջազգային հարաբերությունների համակարգը և աշխարհակարգը[62]
- Սիրիայի և Ռուսաստանի ՕՏՈւերի օպերացիան պաշտպանում է Կովկասը և Միջին Ասիան[63]
- Պատերազմները տեղափոխվել են արհեստականորեն ստեղծված պետությունների սահմաններ[64]
- 2012
- Գորգերը Արցախ-Ղարաբաղի պատմության և կյանքի անբաժանելի մասն են[65]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gohar Hakobyan (September 08,2021). «According to the founder of the Shushi Carpet Museum Vardan Astsatryan, the fate of the carpets he saved is unknown». Aravot - Armenian News.
- ↑ 2,0 2,1 «Карабах известен своими коврами во всём мире — глава Музея ковров в Шуши». ИА REGNUM (ռուսերեն). 14 мая 2015. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «#ArtsakhStories: The Artsakh Alphabet of Colorful Language». Ararat Challenge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 4,0 4,1 «Вардан Асцатрян назначен советником президента НКР». newsarmenia.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 5,0 5,1 «Official website of the President of the Nagorno Karabagh Republic». president.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 One, Studio. «ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձորի բերանով՝ լուսարձակները հանգցրած․ ինչպես են փրկվել Շուշիի գորգերը և ինչ են խորհրդանշում». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Գորգը՝ ինքնության վկայություն. Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյան, Հայաստանի հանրային ռադիոյի «Հաջողության նոտա» հաղորդման հյուր
- ↑ LLC, Helix Consulting. «Вардан Асцатрян назначен советником президента НКР - aysor.am - Горячие новости из Армении». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Արցախյան գորգերի թանգարան Շուշի քաղաքում | Orer News Site». web.archive.org. 2018 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Վարդան Ասծատրյանն ազատվել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից». armenpress.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 «Թանգարանի մոտ հրթիռ պայթեց, ամբողջը ջարդեց, ավերեց. Շուշիի թանգարանի փրկված մոտ 170 գորգի ճակատագիրն օդում կախված է՝ Երևանում շենք չկա».
- ↑ «Carpets from Shushi Museum». The US Armenians. 2021 թ․ փետրվարի 15. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 🇦🇿Новые любительские кадры из музея ковров и антиквариата, который находится в городе Шуше., Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին
- ↑ 14,0 14,1 «ВЕРНЕТСЯ ЛИ МУЗЕЙ КОВРОВ В АРЦАХ?». golosarmenii.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 15,0 15,1 «Էրեբունի թանգարանում բացվեց «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 16,0 16,1 Бегларян, Ашот. «Нагорный Карабах - ковроделие». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 17,0 17,1 «Շուշիի թանգարանի գույնզգույն գորգերը. Աստվածային թեմաներից մինչև կենցաղային հարցեր». PanARMENIAN.Net. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 Амирханян, Кари (2021 թ․ հունվարի 24). «Вардан Асцатрян: «Если девушка не умела ткать ковер, она рисковала не выйти замуж» / Карабахские ковры». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив -специально для Армянского музея Москвы. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ hushardzantest. «CARPETS MUSEUM IN SHUSHI». Service for the Protection of Historical Environment and Cultural Museum-Reservations (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ ՇՈՒՇԻԻ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ․ Ղողանջ սթափության, Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին
- ↑ Շուշիի գորգերի թանգարանը 10 տարեկան է․ որտեղ կհանգրվանեն թանգարանի 160 փրկված ցուցանմուշները factor.am
- ↑ «Շուշիի գորգերի թանգարանն աշխարհում միակն է, որի բոլոր նմուշների ծագումնաբանությունը հստակ է». Hetq.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Նկարիչ-ավանգարդիստ Լյուբով Պոպովայի բացառիկ գործերը ցուցադրվեցին Երևանում». Armenia Today. 2021 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 24,0 24,1 «Երևանում բացվել է Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Պետք է քաղաքական որոշում լինի ղեկավարության կողմից». Առավոտ – Լուրեր Հայաստանից.
- ↑ Շուշիի գորգերի թանգարանի գորգերը տեղափոխվել են Վա նաձորի երկրագիտական թանգարան, Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին
- ↑ «Շուշիի գորգերի թանգարանը՝ հայկականության ապացույց․ Վարդան Ասծատրյան». lamedia.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ 28,0 28,1 «Ашот Бегларян: Ковры являются неотъемлемой частью истории и быта Арцаха-Карабаха». ИА REGNUM (ռուսերեն). 2 июля 2012. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ LivePress.org. «Ալիևը Շուշիում գորգերի թանգարան է բացում, իսկ Շուշիից փրկված գորգերի ճակատագիրը մնում է անորոշ (տեսանյութ)». livepress.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Շուշիի գորգերի մեր թանգարանում Ալիևը գորգերի ցուցադրություն է բացել. Վարդան Ասծատրյան։ Լրաբեր, Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին
- ↑ Vartanian, Hrag (2021 թ․ փետրվարի 28). «A War Over Patterns, Symbols, and the Cultural Heritage of Karabakh's Carpets». Hyperallergic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Любовь Попова: картины, биография художницы авангарда». www.artcontext.info. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Նկարիչ-ավանգարդիստ Լյուբով Պոպովայի բացառիկ գործերը ցուցադրվեցին Երևանում». Armenia Today. 2021 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «На выставке работ русской авангардистки в Ереване экспонированы две неизвестные работы основателя Шушинского музея ковров». Яндекс Дзен (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Հայտնի նկարչի անհայտ գործերը. պատերազմից փրկված բացառիկ գործերը՝ Ռուսական արվեստի թանգարանում». Նոր Հայաստան ՀԸ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Клубы интернациональной дружбы как центры воспитания в опыте Российской школы». cyberleninka.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Հայկական հանգույց. Գորգարվեստի ավանդույթները. Միջազգային գիտաժողով. Երևան, 20–22 նոյեմբերի, 2013. Զեկուցումների դրույթներ». Folk Art Center. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ ARMENIAN KNOT TRADITIONS OF CARPET WEAVING ART INTERNATIONAL CONFERENCE Yerevan, 20–22 November, 2013 ABSTRACTS Արխիվացված 2021-09-24 Wayback Machine անգլերեն և հայերեն
- ↑ 8247378. ««Հայկական հանգույց գորգարվեստի ավանդույթները» գիտաժողովի ծրագիր». Issuu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ Վարդան Ասծատրյանի հրապարակումները ИА REX կայքում
- ↑ КОНЦЕПТУАЛИЗМ В СИМВОЛИКЕ ОРНАМЕНТАЛЬНОЙ СТИЛИСТИКИ АРМЯНСКИХ КОВРОВ. DOI: 10.53548/0320-8117-2022.3-256. 12.12.2022. Вестник общественных наук [1] (ռուս.)
- ↑ «РОССИЯ ПОЯСНИЛА АЗЕРБАЙДЖАНУ: КОНФЛИКТ С НАГОРНЫМ КАРАБАХОМ — УДЕЛ МЕЖДУНАРОДНОГО ПРАВА». 21 января 2017.
- ↑ «РОССИЯ И АРМЕНИЯ ПРОДВИГАЮТ ВПЕРЕД СОВМЕСТНОЕ АРМЕЙСКОЕ СТРОИТЕЛЬСТВО». 31 января 2017.
- ↑ ДОНБАСС И НАГОРНЫЙ КАРАБАХ ФАКТИЧЕСКИ ПРИЗНАНЫ КИЕВОМ И БАКУ․ 9 февраля 2017
- ↑ «ВОСТОЧНОЕ ПАРТНЁРСТВО» В ДЕЙСТВИИ: ПОЧЕМУ ГЕРМАНИЯ ИЗУЧАЕТ АРМЕНИЮ․ 19 февраля 2017
- ↑ ««РЕСПУБЛИКА АРЦАХ - ИСТОРИЧЕСКАЯ ПОБЕДА АРМЯНСКОГО НАРОДА»». 23 февраля 2017.
- ↑ «ТУРЦИЯ - ВТОРОЙ ЭШЕЛОН АЗЕРБАЙДЖАНА В БОРЬБЕ ЗА АРЦАХ». 28 февраля 2017.
- ↑ ЭРДОГАН ПЕРЕКРЫЛ ПАРОМНОЕ СООБЩЕНИЕ С КРЫМОМ, ИЛИ ПОЧЕМУ ТУРЦИЯ БОЛЬШЕ НЕ ВЕЛИКАЯ ДЕРЖАВА․ 13 марта 2017
- ↑ «НЕАДЕКВАТНОСТЬ И МЕТАНИЯ ЭРДОГАНА - СЛЕДСТВИЕ СИРИЙСКОГО КОНФЛИКТА». 24 марта 2017.
- ↑ «АРМЕНИЯ И ГРУЗИЯ ПРОРАБАТЫВАЮТ ТРАНСПОРТНЫЙ КОРИДОР НА ЧЕРНОЕ МОРЕ». 15 апреля 2017.
- ↑ ЭРДОГАН ВОЗВРАЩАЕТ ТУРЦИЮ ВО ВРЕМЕНА СУЛТАНАТА 18 апреля 2017
- ↑ ОРГАНИЗАТОРАМ ГЕНОЦИДА НЕ УДАЛОСЬ СЛОМИТЬ АРМЯНСКИЙ НАРОД․ 24 апреля 2017
- ↑ «Нагорный Карабах должен вернуться за стол переговоров». ИА REGNUM (ռուսերեն). 14 января 2016. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Мир, основанный на генерации энергии и движения / Вардан Асцатрян». ostkraft.ru. 04.02.2016. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}
: Text "OSTKRAFT" ignored (օգնություն) - ↑ «СВОБОДНЫЙ АРЦАХ: НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА ПРАЗДНУЕТ 25-ЛЕТИЕ НЕЗАВИСИМОСТИ». 2 сентября 2016.
- ↑ «КАРАБАХ В ПЕРЕВОДЕ С АРМЯНСКОГО ОЗНАЧАЕТ «БОЖЕСТВЕННОЕ МЕСТО»». 7 ноября 2016.
- ↑ «ОБЪЕДИНЕННАЯ ГРУППИРОВКА ВОЙСК РОССИИ И АРМЕНИИ - ТРЕБОВАНИЕ ВРЕМЕНИ». 15 ноября 2016.
- ↑ ДИВЕРСИЯ АЗЕРБАЙДЖАНА НА ТЕРРИТОРИИ АРМЕНИИ - ПРЯМОЙ ВЫЗОВ РОССИИ․ 30 декабря 2016
- ↑ НАГОРНЫЙ КАРАБАХ: НЕОБХОДИМО ОТЛОЖИТЬ ВСЕ РАЗНОГЛАСИЯ ДО ЛУЧШИХ ВРЕМЕН․ 10 июня 2016
- ↑ ПОПЫТКА ЛОНДОНА ВОЗРОДИТЬ БЫЛЫЕ ПОЗИЦИИ В МИРЕ․ BREXIT․ 29 июня 2016
- ↑ «ИТОГ СЪЕЗДА РЕСПУБЛИКАНСКОЙ ПАРТИИ АРМЕНИИ - ПОБЕДА САРГСЯНА». 28 ноября 2016.
- ↑ ««Россия спасает систему международных отношений и миропорядок»». ИА REGNUM (ռուսերեն). 24 октября 2015. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Операция ВКС России в Сирии прикрывает Кавказ и Среднюю Азию». ИА REGNUM (ռուսերեն). 8 декабря 2015. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Войны переместились в границы «искусственных» государств․ (О современных тенденциях государственного строительства ИА REGNUM рассказал карабахский аналитик Вардан Асцатрян.)». ИА REGNUM (ռուսերեն). 28 декабря 2015. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Աշոտ Բեգլարյան «Ковры являются неотъемлемой частью истории и быта Арцаха-Карабаха». ИА REGNUM (ռուսերեն). 2 июля 2012. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարդան Ասծատրյանի հարցազրույցը նրա ֆբ-յան էջում (Vardan Astsatryan), Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին[2]
- «Գնամ մարդկանց ասեմ՝ ձեր գորգերը հանեք, իմ գորգերը փռե՞ք. Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը՝ ԿԳՄՍՆ-ի կողմից իրեն արված առաջարկի մասին».
- «Այս պահին Երևանում շենք տրամադրելու տարբերակ չկա. ԿԳՄՍ մամուլի քարտուղարը` Շուշիից տարհանված գորգերի մասին». Առավոտ – Լուրեր Հայաստանից.
- «Rugs brought from Artsakh are placed in the sun near the statue of Garegin Nzhdeh in Yerevan, Armenia. Sunday, July 18 2021». photolure.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
- «Հայկական գորգի ազգային կենտրոն / National Center of A, Աբովյան 3/Abovyan 3, Yerevan (2021)». www.govserv.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
- «Carpets from Shushi Museum displayed in Yerevan». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
- Sona Martirosyan (May 2 2021). «Stories of Armenian carpets from Shushi». armenianclub.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
- «Լյուբով Պոպովա․ ավանգարդիստը Նովինսկի ծառուղուց». Ռուսական արվեստի թանգարանում կցուցադրվեն հեղինակի անհայտ աշխատանքները, 1lurer.am, 25 Սեպ, 2021
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վարդան Ասծատրյան կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2021 թվականի 48-րդ շաբաթվա հոդված։ |